Լաչինի միջանցքի վերաբացման միջազգային համատեղ ջանքերն անհրաժեշտություն են. ՀՀ ԱԳ նախարարը՝ Կիպրոսի գործընկերոջը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։
«Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գնահատելով գործընկերների համառ կոչերը, ընդգծեցի միջազգային համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ հասնելու Լաչինի միջանցքի շրջափակման անհապաղ վերացմանը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու կյանք վտանգված է և բնակչությունը էթնիկ զտման իրական սպառնալիքի առջև է կանգնած»,- գրել է Միրզոյանը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։