Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Եվրախորհրդարանում, Լարս Պատրիկ Բերգն՝ Արցախի ԱԺ-ի նորընտիր նախագահին
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, նա, մասնավորապես, նշել է.
«Շնորհավորում եմ Ձեր ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ:
Արցախի ժողովրդի համար այս ամենածանր պահին ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելը հույսի փարոս է, և ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ շարունակաբար աջակցում եմ Արցախի քաղաքացիներին և ձեր ինքնորոշման իրավունքին:
Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Եվրախորհրդարանում, և եթե կարող եմ որևէ կերպ օգնել, հանգիստ կարող եք կապ հաստատել ինձ հետ»: