Ռազմամարզական վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել․ Փաշինյան
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն կա, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կարծում էր՝ խնդիրը լուծվել է, մինչդեռ պարզվել է՝ չի լուծվել:
«Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ լուծում միշտ կարելի է գտնել: