Նախարարները մեկնում են արձակուրդ. ովքեր են փոխարինելու նրանց
Արձակուրդային շրջանն արդեն մեկնարկել է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախարարները մեկնում են արձակուրդի:
Մասնավորապես վարչապետն արձակուրդ տրամադրեկու մասին որոշումներ է ստորագրել.
«1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա
արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր՝ 2023 թվականի օգոստոսի 14-18-ը ներառյալ:
2. Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը»:
«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի օգոստոսի 16-31-ը ներառյալ:
2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը»:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արձակուրդ է մեկնում նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը.
«1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի օգոստոսի 14- 25-ը ներառյալ:
2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը»: