Ռուբեն Ռուբինյանը հետ է կանչվել արձակուրդից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, փաստաթղթում նշված է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ «մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ, 166-րդ հոդվածներով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.
1.2023 թվականի օգոստոսի 9-11-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ 2023 թվականի օգոստոսի 9-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից:
3.2023 թվականի օգոստոսի 9-11-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:
4.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»: