Պապիկյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին:
«Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։