«Մնացել է 2 օր․ հարգելի՛ կուսակցություններ, շտապեք»․ ԿԸՀ
Օգոստոսի 10-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Տեղեկացվում է, որ նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։
«Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր․ հարգելի՛ կուսակցություններ, շտապեք»,- նշված է ԿԸՀ հաղորդագրությունում։