Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին
Արտաքին գործոց առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին։
Հովհաննիսյանը գրել է․
«Շնորհավորում ենք ազգային-պետական ամբողջանվեր ծառայության Ձեր արդի հանգրվանը, զինակցում ենք և խորապես հավատում։
Վասն հայրենյայց՝ պարտավոր ենք շարունակել մեր դարավոր պայքարը՝ բոլորով հանդերձ և ի հեճուկս ամենի, ի կատա՛ր։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան
Արտաքին գործոց առաջին նախարար
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ»։