Չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընթացիկ տարում պատգամավորների «ստացած» պարգևավճարների մասին․
2023թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը՝ յոթուկես ամսվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար:
Որքա՞ն կարելի է մատի փաթաթան սարքել և շահարկել այս թեման: Հասկացանք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է: Փոխեք»: