Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հայտնել ՏՏ ոլորտի ներկայացուցիչները՝ դիմելով գլխավոր դատախազին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, իրենց մտահոգությունն են հայտնում Մաեստրո Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ ՏՏ համայնքի ներկայացուցիչները խնդրում են փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Նամակը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն տիկին Վարդապետյան,
Մենք՝ ՏՏ ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, այս նամակով մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ Ձեզ ենք դիմում որպես անհատներ, որոնք խորապես մասնագիտացված են տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտում եւ գնահատում են մաեստրո Սմբատյանի բացառիկ ջանքերը եւ ունեցած նշանակալի ազդեցությունը հայ երաժշտարվեստում, ինչը ստիպում է վերագնահատել ստեղծված իրավիճակը։
Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակություն ունի ցանկացած հասարակության համար եւ մենք էլ, կարեւորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում ենք մեր նամակն ընդունել որպես խնդրանք եւ փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։
Հարգելի՛ գլխավոր դատախազ, խնդրում եւ հորդորում ենք անել ամեն ինչ, որ մաեստրո Սմբատյանը լինի իր ոլորտում, որտեղ առաջամարտիկ է եւ իրականացնում է հեղափոխական աշխատանք, պատվով ներկայացնում է մեր երկիրն ամբողջ աշխարհում։
Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու արդարադատությանը: Մեզ զանգահարում եւ իրենց զորակցությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի եւ երկրի համար մտահոգ այլ ներկայացուցիչներ եւս՝ համարելով, որ նախքան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը պետք է տարվի պատշաճ քննություն։
Հարգանքով՝
Ալեքսանդր Եսայան, «Տելեկոմ Արմենիա»
Արարատ Մկրտչյան, «Բետա ֆտ»
Արման Խաչատրյան, «Լոկատոր»
Արմեն Բալդրյան, «Յունիկոմպ»
Արմեն Քոչարյան, «Վօլօ»
Արսեն Բաղդասարյան, «Դատա արտ»
Արտակ Չոպուրյան, «Զելըս»
Արտավազդ Մինասյան, «Կրիսպ»
Արտեմ Սադոյան, «Թեքնոլաբ»
Արտուր Խոջաբաղյան, «ՕգմենթԱր»
Բագրատ Ենգիբարյան, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
Գագիկ Էվոյան, «Հայլինք»
Գագիկ Մարտիրոսյան, «Բլուայփի»
Գարիկ Պետրոսյան, «Էսենշլ սըլյուշնս»
Գեւորգ Սաֆարյան, «Լայմ տեխ»
Գրիգոր Հովհաննիսյան, «Բիզնես էնջլ նեթվորք օֆ Արմենիա»
Լուսինե Միրումյան, «Թութոր պլատֆորմ»
Լուսինե Սարգսյան, «Փլաթ.էյայ»
Միքայել Վարդանյան, «Պիքսարտ»
Խաչիկ Նազարյան, «Վիէմուեր»
Կարեն Վարդանյան, «Ֆորմուլա վենչուրս»
Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս»
Հայկ Եսայան, «Տելեկոմ Արմենիա»
Նարեկ Սաֆարյան, «Ռենդերֆորեստ»
Նարեկ Վարդանյան, «TCF»
Սամվել Մարտիրոսյան, «Օնեքս»
Սերգեյ Մարկոսյան, «10Web»
Ստեփան Ազարյան, «Backbone branding»
Ստեփան Մինասյան, «Նաիրի ինշուրանս»
Վահե Տորոզյան, «Քոդուլեյթ»
Վարուժան Մասարաջյան, «Վիասֆեր տեխնոպարկ»
Տաթեւիկ Ավագյան, «Թիմ սոլյուշնս»