ՄԻՊ-ը հանձնարարել է ուսումնասիրել նկարչական մրցույթին եզդի երեխայի մասնակցությունը չթույլատրելու մասին հրապարակումները
Աշխատակազմին հանձնարարել եմ ուսումնասիրել ազգությամբ եզդի երեխայի մասնակցությունը նկարչական մրցույթին չթույլատրելու վերաբերյալ հրապարակումները եւ հիմքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իմ անմիջական ուշադրության կենտրոնում են։
Վստահ եմ, որ պետությունը պետք է ներդնի այնպիսի գործիքակազմ, որը կապահովի անձանց հավասար մասնակցություն տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում», - գրել է պաշտպանը։