Երթերի, հանրահավաքների կազմակերպիչները որևէ առնչություն չունեն Հայ խաչակիրների ազատագրական շարժման և նրա առաջնորդ Արթուր Ասատրյանի հետ. հայտարարություն
Հայ խաչակիրների ազատագրական շարժման քարտուղարությունը հայտարարություն է տարածել․
«Հայաստանում զանազան գործիչներ սկսել են հանդես գալ Հայ խաչակիրների ազատագրական շարժման և նրա առաջնորդ Արթուր Ասատրյանի անունից։ Նրանք կազմակերպում են երթեր, հանրահավաքներ, հանրությանն ու կառավարությանը դիմում են սադրիչ կոչերով։
Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ մարդիկ մեզ հետ բացարձակապես որևէ առնչություն չունեն։ Հորդորում ենք չտրվել սադրանքներին, եթե անգամ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների անվանումները ինչ-որ չափով նմանեցված են Հայ խաչակիրների ազատագրական շարժման անվանը։
Մեր բոլոր գործողությունների մասին տեղեկացված լինելու համար հետևեք սոցցանցերի մեր պաշտոնական էջերին, իսկ այլ աղբյուրներում հայտնվող լուրերի հավաստիության համար մենք պատասխանատվություն չենք կրում»,- ասված է հայտարարությունում: