Միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը․ ԱԳՆ խոսնակ
Մենք բարձր ենք գնահատում ԵՄ քաղաքացիների ձայնը հանդիսացող Եվրոպական խորհրդարանի թիրախավորված հայտարարությունները, որոնք ավելի ազդեցիկ դարձան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Արդարադատության միջազգային դատարանի վճիռների խախտման ընթացքում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Այժմ միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն համապատասխան գործիքների կիրառմամբ Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։