Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ քաղաքացիներին բերման են ենթարկում
Քիչ առաջ կառավարության մոտ իրավիճակը լարվեց։
Ազատամարտիկները շարունակում են բողոքի ակցիան։ Կան բերման ենթարկվածներ։
Ոստիկանությունը զգուշացնող հայտարարություն տարածեց` քաղաքացիների գործողություններն անօրինական են:
Կրքերը թեժացան, ու ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։
Հիշեցնենք, որ մի խումբ ազատամարտիկներ կրկին բողոքի ակցիա էին արել ու հայտնել, որ եթե մինչև 18:00 չբացվի Արցախի ճանապարհը, Կոռնիձորում մնացած հումանիտար օգնությունը չմտնի Արցախ, ապա Լաչինի ճանապարհն իրենք կբացեն: