Կաթողիկոսն ընդունել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող տիար Անդրանիկ Թեւանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած հիմնախնդիրներին եւ անվտանգային մարտահրավերներին, կարեւորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվեց նաեւ առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին եւ ժողովրդին։