Արցախում սով է ու ցեղասպանություն. ավելի վատ է, քան 1915-ին. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախում սով է ... ու ցեղասպանություն։ Ավելի վատ է, քան 1915-ին։ Միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա Ադրբեջանը թքած ունի։ Խաղաղապահներն էլ ոչին չեն կարող անել։ Չեն էլ ուզում։ Պատճառը մեկն է. Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում 2022-ի հոկտեմբերին։ Դրանից հետո Ադրբեջանն ասում է՝ էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է՝ ինչ ուզում եմ անում եմ։
Պիտի խնդրեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը հայտարարի, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։ 1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ՌԴ-ն չի պարտվելու։ Արևմուտքը ՌԴ-ի հետ բարիշելու է։ Մինչ այդ, պետք է կարողանալ չհայաթափել Արցախը»։