Ընդգծվել է ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձի ու ձևավորված գործընկերային փոխհարաբերությունների կարևորությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեությունում։
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձի ու ձևավորված գործընկերային փոխհարաբերությունների կարևորությունը, քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։