Փաշինյանը Սինանյանին գործուղում է Կիպրոս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը գործուղվելու են Կիպրոս։
Սինանյանն ու Կարապետյանը օգոստոսի 21-26-ը ներառյալ կգործուղվեն Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա՝ օգոստոսի 21-24-ը, Լիմասոլ՝ օգոստոսի 24-26-ը ներառյալ)՝ կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: