Մի՛ սատարեք այն ուժերին ու թեկնածուներին, ովքեր մասնակցել են 2018-ի հեղաշրջման օպերացիային. Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Վերջին օրերին թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներից և թե՛ սովորական քաղաքացիներից հարցեր են հնչում ինձ՝ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված։
Հստակ ասեմ իմ կարծիքը.
1. Մի՛ քվեարկեք ՔՊ-ի օգտին։
2. Մի՛ սատարեք այն ուժերին ու թեկնածուներին, ովքեր մասնակցել են 2018-ի հեղաշրջման օպերացիային։
3. Աջակցեք նրանց, ովքեր մերժել ու մերժում են պոպուլիստ-կապիտուլյանտների ռեժիմին, ինչպես նաև պայքարում են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»։