Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ:
Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: