Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոս
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օգոստոսի 21 - 26 - ը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սինանյանը մասնակցելու է կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպելու է պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների եւ կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ»,– գրված է որոշման մեջ։
Նրա հետ Կիպրոս կմեկնի նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը։