Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը․ Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Իշխանությունները հպարտանում են, որ Համահայկական խաղերին աննախադեպ թվով երկրներից ու քաղաքներից թիմեր են եկել։
Իհարկե ողջունելի են սփյուռքի համախմբմանն ուղղված միջոցառումները, բայց սա խոսում է մի բանի մասին՝ տարեցտարի սփյուռքը մեծանում է, ստեղծում նոր համայնքներ՝ դրանով ավելի կտրվելով Հայաստանից։
Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը։
2022թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2,6 մլն է»։