Կարեկցում ենք Սլովենիային․ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սլովենիային
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սլովենիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվածների ընտանիքներին:
«Մենք կարեկցում ենք Սլովենիային, երկիրը բախվել է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետին»,– ասվում է ԱԳՆ «Twitter»-յան էջում։