Վիճակն հիմա շատ ավելի ծանր է, քան անցած տարի. ու՞ր անհայտացան քաղաքական աշխուժակները. Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով` hիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան: Նա հիշեցրել է` անցած տարվա մասսայական ցույցերից (Դիմադրության շարժում) 1 տարուց ավել է անցել:
«Ցավոք (մեղմ ասած) դրանք չբերեցին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը...
Բայց այլ երևույթի վրա եմ ուզում բերել հանրության ուշադրությունը:
Հավանաբար կհիշեք, թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը:
Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե «նախկինները գնան հրապարակից», իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից (իհարկե, երբեք չօգտագործելով «դավաճան» բնորոշումը...):
Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան: Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթացը/ նախաձեռնությունը «#հայաքվե»-ն է:
Ո՞ւր են նրանք, ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերը/կազմակերպիչներին...
Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը քպ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են ըստ անհրաժեշտության:
Ընդ որում, վիճակն հիմա շատ ավելի ծանր է, քան անցած տարի՝ 2022թ սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում, սով... հայ-ադրբեջանական բանակցություններում կապիտուլյացիա»,- Facebook-ում գրել Ջուլֆալակյանը: