Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել անարգել հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով
Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ ենթարկվում են շրջափակման և տանջանքների՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս ենթարկվում են շրջափակման և տանջանքների: Իրենց հայրենիքում նրանք սովի և հումանիտար աղետի եզրին են՝ առանց կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:
Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն երեխաների պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն վերականգնվել: Պետք է սկզբունքային և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել Լաչինի միջանցքով»,- գրել է ֆուտբոլիստը: