Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին․ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին։ Այդ մասին թվիթերյան գրառում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա նաև հրապարակել է Euronews-ի ռեպորտաժը՝ Ստեփանակերտի բնակիչ Վաչիկ Բաբաջանյանի մասին։ Վաչիկ Բաբաջանյանը տառապում է քաղցկեղով և բուժվում է Երևանում։ Բայց նրան ոչ թե իր հիվանդությունն է անհանգստացնում, այլ կարոտը։
«120 հազար նման իրական մարդկային պատմություններ կան, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, իր սիրելիից զրկվելու ցավից», - գրել է ԱԳՆ խոսնակը։