Վերջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը. Մարուքյան
ԵԱՀԿ-ի և այլ միջազգային դերակատարները 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, իր նմանատիպ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց. իր «ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»։ Մինչ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որոնք սանձազերծվել են Ադրբեջանի կողմից համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը հայրենիքում արժանապատիվ ապրելու:
Վերջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը:
Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: