Քաբուլցի պրոֆեսորն ուղիղ եթերում պատռել է դիպլոմներն՝ ի նշան կանանց կրթության արգելքի դեմ բողոքի
Քաբուլցի պրոֆեսորն Աֆղանստանի հեռուստատեսության ուղիղ եթերում պատռել է իր դիպլոմները՝ որպես բողոքի նշան կանանց բարձրագույն կրթություն ստանալու «Թալիբանի» մտցրած արգելքի դեմ։
Իսմայիլ Մաշալը Քաբուլի Մաշալ մասնավոր համալսարանի հիմնադիրն է, ինչպես նաեւ դասավանդում է Քաբուլի համալսարանում։ Նա արցունքն աչքերին եւ դողացող ձայնով պատռել է դիպլոմները Tolo News-ով ելույթի ժամանակ։
«Այսօրվանից ինձ այլեւս պետք չեն այդ դիպլոմները, որովհետեւ այս երկրում տեղ չկա կրթության համար։ Եթե քույրս կամ մայրս չեն կարող սովորել, ապա ես չեմ ընդունում այդ կրթությունը»,- ասել է նա։
Թալիբները դեկտեմբերի 20-ին հայտարարել են, որ համալսարանական կրթությունը բոլոր ուսանողուհիների համար դադարեցվել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս տարվա մարտին կառավարությունն արգելել էր աղջիկներին միջնակարգ դպրոց հաճախել։