31-ամյա կնոջ մոտ զենք ու թմրանյութ է հայտնաբերվել
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ:
Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա: Ու՝ ոչ միայն: Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:
Ըստ կնոջ` այդ զանգվածները մարիխուանա ու կրիստալ են:
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: