ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի, քաղաքացիական, ծառայողական, ձեռքի մարտական հրաձգային զենքի և մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները:
Ըստ հիմնավորման՝ նախագիծն ուղղված է հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:
Ավելի վաղ օրենքի նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշել էր, որ զենքի թույլտվություն տրամադրելու կարգը եղածից խստացվում է:
Ըստ նրա՝ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ ձևավորվի հասարակության շրջանում: