Կառավարության նիստը էլի հետաձգվեց. Այն տեղի կունենա վաղը ժամը 11-ին
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին: Այդ մասին տեղեկացավ կառավարությունից։
Հիշեցնենք, որ առավոտյան կառավարությունը տեղեկություն էր տարածել, որ նիստը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 15։00-ին։
Նշենք, որ սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին, ժամը 11։00-ին։