Մշտական կապի մեջ եմ Պուտինի և Զելենսկու հետ. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար:
«Անում եմ այն, ինչ կարող եմ: Եվ բոլորին նույնպես խնդրում եմ գործել իրենց ուժերի ներածին չափով», -նշել է հովվապետը և հավելել,- «Հավատում եմ, որ երբ երկխոսություն ենք վարում, կարող ենք առաջընթաց գրանցել»: