Քերոբյանն այցելել է խաղողի այգիներ
Հուլիսի 28-ին նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գտնվող «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ:
Սփյուռքահայ գործարար Ադամ Կապլանյանի ընկերությունը գինեգործության բնագավառում իր գործունեությունը սկսել է չորս տարի առաջ:
Ընկերության կողմից 4 տարի առաջ հիմնված 13 հեկտար այգու 12 հեկտար տարածքի վրա այսօր արդեն տնկված են խաղողի տարբեր սորտեր: Տարեվերջին գործարարը նախատեսում է ունենալ առաջին գինին:
Նախարարը շրջել է այգու տարածքով, ծանոթացել ընկերության հետագա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին: