Արցախի նախագահն ընդունել է Արթուր Դավթյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Արցախի նախագագհի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: