Յուվենտուսը Ա Սերիայում նոր ռեկորդ է սահմանել
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ առաջնություն վերադարձաձ «Ջենոայի» նկատմամբ՝ 3։0։
«Բիանկոների» կազմում դուբլ գրանցեց Դուշան Վլահովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։
Այս հաղթանակից հետո Տիագո Մոտայի գլխավորած ակումբւ Ա Սերիայի ռեկորդ սահմանեց՝ առաջնության մեկնարկից ի վեր անառիկ պահելով սեփական դարպասը։
Թուրինյան գրանդը ներքին առաջնությունում չոր հանդիպումների շարքը հասցրեց 540 րոպեի և գերազանցեց նախորդ ռեկորդը՝ 482 րոպե, փոխանցում է Armsport-ը։