Երևի պետք էր ևս մի երկու գոլ խփել․ Տոտենհեմի մարզիչ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Էնջ Պոստեկոգլուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (3-0) իր թիմի հաղթանակի մասին.
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, հիանալի հաղթանակ է: Մենք խաղում էինք մեր սեփական ֆուտբոլը և ագրեսիվ էինք։
Սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք անել: Ես տեսա տղաների վերաբերմունքը։ Ես գիտեի, որ գոլերը գալու են: Երևի պետք էր ևս մի երկու գոլ խփել։
Մենք լավ էինք վերահսկում իրավիճակը, բայց, ճիշտն ասած, չեմ կարծում, որ հեռացումը մեծ ազդեցություն ունեցավ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Պոստեկոգլուն BBC-ին: