Երկու շաբաթ անքուն գիշերներ և պայքար առողջության համար. Սոֆյա Ռոտարուն խոսել է իր առողջական վիճակի մասին
Ռուս երգչուհի Սոֆյա Ռոտարուն վարակվել է կորոնավիրուսով և Instagram-ի իր էջում դիմել իր երկրպագուներին։
Ինչպես պարզաբանել է արտիստը, օմիկրոն շտամը հասել է իրեն: «Երկու շաբաթ անքուն գիշերներ և պայքար առողջության համար: Կորոնավիրուսը պարտված է, բայց ոչ առանց բարդությունների»,- պատմել է նա։
Ռոտարուն նշել է, որ իրեն խնամում են լավ բժիշկներ, ուստի իրավիճակը վերահսկելի է։ Նա վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց իր առողջական վիճակը կբարելավվի։ Ռոտարուն բոլորին առողջություն է մաղթել։
«Շնորհակալ եմ իմ ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են»,- գրել է նա։