2021-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 661 141 աշխատատեղ. Փաշինյան
2021-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 661 141 աշխատատեղ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել: Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020-ի սեպտեմբերին՝ կազմելով 631 966 աշխատատեղ: Աճը կազմել է 3 տոկոս:
Ընթացիկ տարվա բավական բարձր 6,4 տոկոս գնաճի ֆոնին, կարեւոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճել է 15,3 տոկոսով:
Իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 11,9 տոկոսով կամ 23780 դրամով»,-ընդգծեց Փաշինյանը: