Սեյրան Օհանյան. Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը հեռանկարային առումով անորոշ է
Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը հեռանկարային առումով անորոշ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց։ Խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական իրադարձությունների և գերտերությունների շահերի կիզակետում: Միշտ այդպես է եղել, սակայն այժմ իրավիճակն այլ է․ թուրք-ադրբեջանական տանդեմը ներթափանցել է Հայաստան և Արցախ և ճնշում է գործադրում Հայաստանի և Արցախի վրա՝ փորձելով ընդլայնել իր ազդեցությունը։ Այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք Գեղարքունիքում եւ հատկապես Սյունիքում, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Արտաքին ու ներքին սպառնալիքները թակում են մեր դռները: Այս պայմաններում ակտիվ աշխատանք պետք է տարվեն անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ»,-նշեց նա։
Օհանյանը հավելեց, որ պատերազմից անցել է մոտ մեկ տարի, այնուամենայնիվ, Հայաստանի պետական գերատեսչությունները գնահատական չտվեցին ողջ իրավիճակը: