Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի որոշ հատվածներ նորոգվում են. աշխատանքը կավարտեն մինչեւ տարեվերջ
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։
«Ժանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեսանյութ է տարաել, որտեղ ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։
Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։
Մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։