Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազ
Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել. Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Այս մասին, Երևանում ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո նշել է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Նրա խոսքով, Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները։
«Ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն:
Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը»,-ընդգծեց է Իրանի գլխավոր դատախազը: