Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)
Արցախի Հադրութի եւ այլ շրջաններից տեղահանված բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը:
Արդեն որերորդ անգամ է, որ նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, սակայն խնդիրները մնում են չլուծված:
Նախորդ ակցիայի ժամանակ նշվեց, որ արդեն 3 հազար հադրութցիներ արտագաղթել են Հայաստանից: