Իրանական զորամիավորումներն անցել են Արաքսը և փակել բաշիբոզուկների առաջխաղացումը
ՔաղաքականԻրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Երբեք ադրբեջանական լրատվամիջոցների որևէ նյութ ուղիղ հղմամբ չեմ տարածել, սակայն այս մեկը, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի 44-օրյա պատերազմի պատմության և դրանում Իրանի դերակատարության տեսանկյունից։
Ըստ տեսանյութի՝ իրանական զորամիավորումներն անցյալ տարվա հոկտեմբերին Խուդաֆերինի շրջանում անցել են Արաքսը և փակել Բաքվի բռնապետի բաշիբոզուկների առաջխաղացման ուղին»։