34-ամյա տղամարդն ասել է՝ քաղել է վայրաճ կանեփի թփերից ու թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար
ՏեսանյութերՈստիկանության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։
Հոկտեմբերի 5-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։ Նրա տանը կից կառույցում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին թղթե արկղով կես կիլոգրամից ավելի դեղնականաչավուն չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույն բույսի չորացված ցողուններ։
Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է վայրաճ կանեփի թփերից ու թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար։
Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: