Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի՝ ի՞նչ է կատարվել 2016 թվականի հունվարին, ինչպե՞ս է ծնվել Լավրովի պլանը. Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը AD TV «Հարցազրույցի» ժամանակ ասել է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է Նիկոլ Փաշինյանի կողմից պայմանավորված պատերազմի մասին, չի կարծում, որ այդ պայմանավորվածությունը կարող է եղած լինել իր «մտերիմ ընկեր Պուտինի հետ»։
Վերջինս նշում է, որ քաղաքական երկխոսությունն ամենացածր մակարդակի վրա է իջեցված Հայաստանում, իսկ Խորհրդարանում կատարվողը կապ չունի այսօր Հայաստանի առջև ծառացած օրհասական խնդիրների հետ։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանի դուխը հերիքում է միայն Հայաստանում, հենց հարցը վերաբերվում է Ռուսաստանին՝ այդ մարդու լեզուն ուղղակի կտրվում է»,-ասաց Նորիկյանը։
Անդրադառնալով Ալիևի կողմից հայտարարված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը պատրաստ լինելուն, Նորիկյանը նշում է, որ Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ ի վիճակի չէ անվտանգային խնդիրներ լուծել, 30-40 տարի է անհրաժեշտ, որպեսզի վերականգնվենք, սակայն հարցն այն է, թե որն է լինելու այդ խաղաղության գինը։
Մանրամասները՝ տեսանյութում։