Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի 24-ամյա բնակիչը. Ոստիկանություն (տեսանյութ)
Արտակարգ պատահարներՀոկտեմբերի լույս 7-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։ Անմիջապես երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդին բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ, որոնցից երկուսի մեջ սփայսի, իսկ մեկի մեջ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ էին։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իրենն են։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։