ԱԺ նիստը. Հոկտեմբերի 6 (Տեսանոյւթ. Ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Նշենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է ընդամենը 7 հարց, որոնք վերաբերում են ֆինանսական համահարթեցմանը՝ սուբվենցիային, սոցփաթեթներում կատարվելիք փոփոխություններին, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելուն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելուն եւ այլն:
Նախօրեին խորհրդարանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրեց ընդդիմության կողմից ներկայացված միասնական թեկնածու Արա Նռանյանին: