Բացառվում է, որ ադրբեջանական անցակետ լինի միջանցքում. Արայիկ Հարությունյան
Իմ ապագան, իմ երեխաների ապագան, իմ հարազատների ապագան ես տեսնում եմ Արցախում. որեւէ տեղ տեղափոխվելու որեւէ ցանկություն չունենք, մտադիր չենք: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիօպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մենք Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթաց, խաղաղ պայքար: Մենք պետք է խուսափենք պատերազմից, իհարկե արժանապատվորեն: Դրա համար խաղաղության օրակարգը պետք է արժանապատիվ խաղաղության օրակարգ լինի:
Բանակցային գործընթացը շարունակվում է, օրակարգում որեւէ փոփոխություն չկա, ազգերի ինքնորոշման իրավունքը որպես բազային կետ մնում է: Մեր պայքարը լ;ինելու է դրա շրջանակներում, այսինքն ինքնորոշման իրվունքը մեզ համար գլխավոր բանակցային ուղղությունն է: Արցախի ապագան հենց ինքնորոշման ճանապարհով եմ ես տեսնում»,-ասաց նա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքին, նա ասաց. «Բացառվում է, որ ադրբեջանական անցակետ լինի միջանցքում: Ձեւակերպված է միջանցք, իսկ եթե կա անցակետ, դա միջանցք չէ, վերահսկվող ճանապարհ է: Նման բան չկա»: