Երկարաժամկետ, ինչ-որ տեղ անժամկետ Ռուսաստանի հետ պետք է պաշտպանենք մեր անվտանգությունը. Արայիկ Հարությունյան
Երկարաժամկետ, ինչ-որ տեղ անժամկետ պետք է ունենանք գործընկեր, որի հետ միասին ենք պաշտպանելու մեր անվտանգությունը: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիօպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հասկանում եք տարածաշրջանի ռիսկերը: Դա Ռուսաստանն է, այլ երկրի հետ մենք չենք տեսնում անվտանգային ընդհանուր համակարգ: Զուգահեռ մեր Պաշտպանության բանակը պետք է վերափոխենք, վերակառուցենք, դարձնենք մարտւնակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ մեր անվտանգությունը երաշխավորենք»,-ասաց նա:
Արցախի նախագահը նաեւ հավելեց. «Մենք պետք է կրթությունը դարձնենք մեր հիմնական զենքը: Մեր անվտանգության, մեր ժողովրդագրության, սոցիալ-տնտեսական, այդ բոլորի հիմքում պետք է լինի կրթությունը: Պետք է կարողանանք հստակ բարեփոխումների քաղաքականություն սկսել եւ կատարել»: