Բնակարանային գողություն Եղեգնաձորում․փողը գողացել էր մաս-մաս
ՏեսանյութերՍեպտեմբերի 28-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մալիշկա գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել եղեգնաձորցի 29-ամյա տղամարդու բնակարան և գողացել փող:
Ոստիկանությունից հայտնում են, որ մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին նաև Եղեգնաձորի ոստիկանները: Արդյունքում Մալիշկա գյուղի 18-ամյա բնակիչը Եղեգնաձորի մի բնակարանում հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն: Ըստ նրա` փողը գողացել էր մաս-մաս: Սեպտեմբերի 23-ին, երբ գտնվել էր տուժած տղամարդու տանը, ննջասենյակի մահճակալի տակից գողացել էր 20 հազար դրամ, իսկ սեպտեմբերի 26-ին, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր տուն ու տարել 50 հազար դրամ:
Տուժած տղամարդուց ընդունվել է հաղորդում:
Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են: